.jpg)
Քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել՝ մեր երկրում պետք է շարունակվի ներքին պառակտումը, անհամերաշխությունը, արտաքին սպառնալիքների աճը. Արշակ Սրբազան
Խնդիրը միայն եկեղեցու դեմ իրականացվող արշավը չէ, սա գլոբալ խնդիր է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արշակ Սրբազանը՝ խոսելով երկրում ծագած խնդրի լուծումներից։
«Վերջին 5-6 տարում, հատկապես պատերազմից հետո, ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների համար ինչ լուծումներ ենք տեսնում, ինչ այլընտրանքներ ու մոտեցումներ ունենք, պետք է ստիպված լինենք այս հարցերին ևս պատասխանել։ Լուծումը մեկն է՝ քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել՝ մեր երկրում պետք է շարունակվի ներքին պառակտումը, անհամերաշխությունը, արտաքին սպառնալիքների աճը և ՀՀ-ի և հայ ժողովրդի արժանապտվության կորուստը»,-ասաց նա։
Ըստ Սրբազանի՝ լուծումը այս իշխանությունների օրակարգից հրաժարվելն է. «Օրինական, ժամանակագրական, ոչ բռնի ճանապարհներով»։