.png)
Ռուսաստանին «կանխարգելիչ հարվածներ» հասցնելու հայտարարություն է հնչել ՆԱՏՕ-ից
ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին չափազանց անպատասխանատու հայտարարությունները վկայում են, որ դաշինքը պատրաստվում է էսկալացիայի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հայտարարության, ըստ որի ՆԱՏՕ-ն պետք է դիտարկի Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Ռուսաստանի կողմից «դաշինքի դեմ գործողությունների ֆոնին»։
«Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարվածների հնարավորության մասին Ջուզեպպե Կավո Դրագոնեի հայտարարությունը դիտարկում ենք որպես չափազանց անպատասխանատու քայլ, որը վկայում է լարվածության սրման ճանապարհով շարժվելու՝ ՆԱՏՕ-ի մտադրության մասին։ Նման հայտարարություններ անող մարդիկ պետք է գիտակցեն դրա ռիսկերը և հնարավոր հետևանքները, այդ թվում՝ դաշինքի անդամների համար»,- նշված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։