Հարավարևելյան Ասիայում հազարից ավելի մարդ է զոհվել՝ ջրհեղեղների պատճառով
01/12/2025 21:28

Հարավարևելյան Ասիայում հազարից ավելի մարդ է զոհվել՝ ջրհեղեղների պատճառով

«Դիտվա» ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները Ինդոնեզիայում, Թաիլանդում, Մալայզիայում և Շրի-Լանկայում մեկ շաբաթվա ընթացքում դարձել են ավելի քան հազար մարդու մահվան պատճառ։  Տեղեկությունը հայտնում է Al Jazeera-ն։

Ինդոնեզիայում 502 զոհ կա և հարյուրավոր անհետ կորածներ։

Շրի-Լանկայում ջրհեղեղները 335 մարդու կյանք են խլել, զոհվել է նաև ռազմական ուղղաթիռի օդաչուն, որն արտակարգ վայրէջք է կատարել Լունուվիլա քաղաքում՝ ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Թաիլանդում 176 զոհ կա, տարերային աղետը վնասներ է պատճառել նաև Մալայզիայի Պերլիս նահանգին, որը սահմանակից է Թաիլանդին։ Այստեղ 3 զոհ կա։

«Դիտվա» ցիկլոնը, որը Հարավարևելյան Ասիայում  տարերային աղետի պատճառ է դարձել,    ձևավորվել է  նոյեմբերի վերջին՝ Հնդկական օվկիանոսում, մոլեգնել և իր գագաթնակետին է հասել նոյեմբերի 29-ին, սկսել է թուլանալ նոյեմբերի 30-ին։

 

Հարավարևելյան Ասիայում հազարից ավելի մարդ է զոհվել՝ ջրհեղեղների պատճառով