.jpg)
Երկրպագուները ծեծել են «Նիս»-ի ֆուտբոլիստներին՝ վատ խաղալու համար
Երկրպագուները ծեծի են ենթարկել Ֆրանսիական «Նիս» թիմի ֆուտբոլիստներին՝ վատ խաղի համար։ Թիմը պարտություն է կրել մրցաշարի բոլոր 6 խաղերում։
Հերթական պարտությունից հետո 400 երկրպագուներ հավաքվել են ու սկզբում պահանջել թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Էզայի հրաժարականը, ինչից հետո սկսել են անվանարկել նաև ֆոիտբոլիստներին, մեղադրել են նրանց խաղալ չիմանալու մեջ, ֆուտբոլիստների հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ։
Մի քանի տասնյակ երկրպագուներ սկսել են ոտքերով հարվածներ հասցնել «Նիս»-ի հարձակվողներ Ժերեմի Բոգային ու Թերեմ Մոֆին, որոշ երկրպագուներ էլ ապտակել են նրանց, եղել են նաև ֆուտբոլիստների վրա թքողներ։
Ծեծից հետո ֆրանսիական թիմի երկրպագուները վերջնագիր են ներկայացրել, որ նշված ֆուտբոլիստներն այլևս երբեք չպետք է հանդես գան «Նիս»-ի կազմում։