.jpg)
Ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամենուր, ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում. Մարթա Կոս
Հայաստանում հունիսին խորհրդարանական ընտրություններ են լինելու և շատ կարևոր է լինելու ժողովրդավարության կայունության և բարեփոխումների իրականացման առումով, Հայաստանը կարող է ապավինել մեր աջակցությանը, Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամենուր, ժողովրդավարությունը միշտ սպառնալիքի առարկա է դառնում և մենք աշխատանքներ պետք է տանենք ապատեղեկատվության դեմ պայքարելու, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին աջակցելու համար, որպեսզի կանխենք ճնշումները նրանց ուղղությամբ։ 5 մլն եվրո համագործակցության ֆինանսավորում ենք տրամադրում Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում Հայաստանին՝ ընտրություններին ընդառաջ ապահովելու ապատեղեկատվության դեմ պայքարը»,-ասաց Կոսը։