Արդարադատության ակնկալիքով եմ եկել. մեկնարկել է Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի դատական նիստը
02/12/2025 15:49

Արդարադատության ակնկալիքով եմ եկել. մեկնարկել է Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մեկնարկել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի գործով  նիստը:

Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ` դատական նիստին մասնակցում է նաև Սամվել Շահրամանյանը, Նժդեհ Հովսեփյանը:

Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ ճեպազրույցին ասաց, որ «արդարադատության ակնկալիքով է եկել»։ 

Դատարանը, սակայն, արգելում է նիստին ներկա ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել՝ պատասխանող կողմերի` Նժդեհ Հովդեփյանի և ԿԳՄՍ ներկայացուցչի առարկության պատճառով։

Նշենք, որ  Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դիմել էր դատական՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Նա ԿԳՄՍՆ-ից պահանջում է հերքել, թե ինքը ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթը։

Արդարադատության ակնկալիքով եմ եկել. մեկնարկել է Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի դատական նիստը