.jpg)
02/12/2025 16:30
Շնորհակալություն եմ հայտնել Վեհափառին Արցախի հարցում իր դիրքորոշման համար. Սամվել Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կիսում է Արցախի հարցում Ամենայն հայոց կաթողիկոսի դիրքորոշումը:
«Ես մի քանի անգամ հանդիպել եմ Վեհափառի հետ, շնորհակալություն եմ հայտնել իրեն դիրքորոշման համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Շահրամանյանը նշեց, որ Վեհափառի հետ հանդիպում են պարբերաբար: