ՀՀ-ԵՄ նոր ռազմավարական օրակարգ է ընդունվել, ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի
02/12/2025 15:04

ՀՀ-ԵՄ նոր ռազմավարական օրակարգ է ընդունվել, ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի

ԵՄ-Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել, Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«ԵՄ-Հայաստան գործընկերության համար սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու համար։ Մենք համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում»,-ասաց Կալլասը։

Նա նշեց, թե ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի. «Դա ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին։ Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու ականազերծման գծով վերապատրաստման համար, սարքավորումներ են տրամադրվելու»։

Կալլասն ասաց նաև, թե ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։

ՀՀ-ԵՄ նոր ռազմավարական օրակարգ է ընդունվել, ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի