Վրաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վատթարացել են Հայաստանի և Ադրբեջանի հետ. Սաակաշվիլի
02/12/2025 16:53

Վրաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վատթարացել են Հայաստանի և Ադրբեջանի հետ. Սաակաշվիլի

Վրաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վատթարացել են ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև ամենամոտ հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։

«Կոբախիձեն Հայաստանին խնդրում է վտարել վրացական ՀԿ-ներին Երևանից (որն այժմ լի է վրացիներով, քանի որ նախկինում Վրաստանում Արևմուտքի ֆինանսավորմամբ անցկացված կոնֆերանսները բոլորը տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները։ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանը չունի օտարերկրյա գործակալների մասին օրենք և չի նախատեսում այդպիսի օրենք, և վրացիների ազատությունը սահմանափակելու հիմքեր չկան։ Կոբախիձեն, իր հերթին, սպառնում է Երևանին ապրանքների տեղաշարժի սահմանափակումներով։

 Միևնույն ժամանակ, Թբիլիսին արդեն իսկ բեռնափոխադրման խնդիր է ստեղծել Ադրբեջանի համար։  

 Մինչդեռ Թբիլիսին արդեն խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար ապրանքների տեղաշարժի հետ կապված։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրավացիորեն տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը դրանում», - նշել է Սաակաշվիլին։

Վրաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վատթարացել են Հայաստանի և Ադրբեջանի հետ. Սաակաշվիլի