Կայացել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը
02/12/2025 15:44

Կայացել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը

Նոյեմբերի 28-ին և 29-ին Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը։

Այն անդրադառնում է հայոց պատմության էջերում նշանակալի դերակատարում ունեցած 5 թագուհիներին՝  Զարուհուն, Սաթենիկին, Փառանձեմին, Խոսրովանույշին և Կեռանին, որոնք խորհրդանշում են հայ կնոջ հավաքական վեհ և անկոտրում կամքը, գեղեցկությունն ու ստեղծարար ոգին։ 

Դահլիճում ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, մարզային և համանքային պաշտոնական այրեր, ինչպես նաև մշակութային գործիչներ հանրապետության տարբեր քաղաքներից։ 


Հանդիսատեսը բուռն ծափողջույններով դիմավորեց ստեղծագործական կազմին՝ բարձր գնահատելով ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով ստեղծված պարային ներկայացման առաջնախաղը։ 


Հաջորդ 2 ներկայացումները սպասվում են Դեկտեմբերի 12-ին Վանաձորի Շ․Ազնավուրի անվան մշակույթի պալատում 16։00-ին և 18։00-ին։

Կայացել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի «Տիրուհիները» պարային ներկայացման առաջնախաղը