Աշխարհի ամենամեծ այսբերգը մասնատվում է
02/12/2025 10:43

Աշխարհի ամենամեծ այսբերգը մասնատվում է

Հրապարակվել է աշխարհի ամենամեծ այսբերգի նոր լուսանկարը՝ այն մասնատվում է. իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ռոսկոսմոս»-ը հրապարակել է A23a այսբերգի թարմ արբանյակային պատկերը, որը ցույց է տալիս, որ հսկայական սառցե սալը բաժանվել է մի քանի հատվածների:

Սեպտեմբերին գիտնականներն արդեն հայտարարեցին, որ այսբերգը սկսել է քայքայվել. այնուհետև նրանից առանձնացել է մի մեծ բեկոր, և նրա մակերեսը կրճատվել է գրեթե մեկ հինգերորդով՝ կազմելով մոտ 1400 քառակուսի կիլոմետր:

Այսբերգ A23a-ն առաջացել է դեռևս 1986 թվականին, երբ ավելի քան 4,1 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով մի սառցաբեկոր պոկվեց Ֆիլհների ենթաշելֆային սառցադաշտից։ Գրեթե 30 տարի նա կանգնել էր Ուեդդելի ծովի ծանծաղուտում, մինչև 2023 թվականի գարնանը այսբերգը սկսեց շարժվել: 2025 թվականի սկզբին այն մոտեցավ Հարավային Ջորջիային նկատելիորեն նվազելով:

Չնայած հալվելուն և ոչնչացմանը, այն դեռևս աշխարհի ամենամեծ այսբերգն է»:

Աշխարհի ամենամեծ այսբերգը մասնատվում է