Մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, հաղթող չի որոշվել, սակայն կառավարությունը տոկոսներ է վճարել սառեցված վարկային միջոցների համար. Կադարյանը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագրի» մասին
02/12/2025 19:30

Մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, հաղթող չի որոշվել, սակայն կառավարությունը տոկոսներ է վճարել սառեցված վարկային միջոցների համար. Կադարյանը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագրի» մասին

 «Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը գրել է.

«Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագիրը KfW բանկի կողկից տրամադրվող վարկային միջոցներ է, որը հաստատվել է 2015թ.-ին, և որի վարկային միջոցներով պետք է կառուցվեր 400/220կՎ «Դդմաշեն» ենթակայանը, մոտ 100կմ 400կՎ և 7կմ 500կՎ օդային գիծ, ինչպես նաև հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան Այրումում՝ 350Մվտ հզորությամբ:

Տասը տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց հաղթող չի որոշվել, սակայն մոտ 10  տարի ՀՀ կառավարությունը վճարել է սառեցված վարկային միջոցների համար տոկոսներ և միջազգային խորհուրդատուների ծառայությունների վճարներ:

Իմ տեղեկություններով` արդեն իսկ ծախսվել է ավելի քանի 20 մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառուցվել, ենթակայանների տարածքներն էլ դեռ արոտավայր են... կարևորը՝ ռեկլամը տեղն է, 500 մլն ներդրում՝ զարգացման համար»:

Կադարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է նաև «Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագրի» վերաբերյալ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի պնդումները։

Մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, հաղթող չի որոշվել, սակայն կառավարությունը տոկոսներ է վճարել սառեցված վարկային միջոցների համար. Կադարյանը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագրի» մասին