«Ժողովուրդ». Որքան գումար են վճարել ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար
02/12/2025 09:01

«Ժողովուրդ». Որքան գումար են վճարել ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ևս առաջադրվել են ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում: Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը։ Ինչպես արդեն հայտնի է, այս գումարման ԱԺ-ում Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ կան ԱԺ-ում, որոնցից երեքը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներ են:

Տեղեկացանք, որ այս անգամ ևս ՔՊ նախընտրական ցուցակում առաջադրվել է ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ, 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին պատգամավոր է: Նշված երեք անձինք էլ այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներն են:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջադրվել է նաև ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը, որը 6 և 7-րդ գումարման ԱԺ-ի պատագամավոր է եղել, կրկին ՔՊ խմբակցությունից, նախկինում՝ ՀՀԿ-ից:

Հավելենք, որ բացի Ռուստամ Բաքոյանից, մնացյալ երեքը անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար 1,5 միլիոն դրամ գումար են վճարել:

Հավելենք, որ 2026-ի ընտրություններից հետո դեռևս Դոնթի բանաձևով պետք է բաշխվի, թե ի վերջո որ պատգամավորներն են անցնելու հաջորդ խորհրդարան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ». Որքան գումար են վճարել ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար