.jpg)
«Ու՞ր էին մինչ այդ, ո՞ր եկեղեցում էին մասնակցում պատարագի, ո՞ր համայնքի անդամ էին, վճարու՞մ էին իրենց տասանորդը եկեղեցուն». Արաքս Պողոսյան (Տեսանյութ)
«Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, կարծում եմ, որ պատմությունը կհիշատակի, գրի կառնի այս ամենը։ Շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը այս ամենին իր անձնական դերակատարմանը վերաբերվի որպես պատմության մեջ կարևոր իրադարձության մասնակից։ Եթե հայ ես, եթե մկրտված ես, եթե քեզ համարում ես Հայ Առաքելական սուրբ եկեղեցու զավակ, եթե այս օրերին պասիվ կեցվածք ես որդեգրում, ուրեմն պատմության առջև էլ հաշվետու կլինես»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է լրագրող, հոգևոր հաղորդաշարերի հեղինակ-վարող Արաքս Պողոսյանը։
«Իշխանության ներկայացուցիչներն ու համակիրները եկեղեցում պատարգի մասնակցությունը զուտ քաղաքական ակցիայի են վերածել, նպատակ ունեն սեփական ազդեցության առնել այն կառույցը, որին նման մտքով մոտենալն արդեն իսկ մեղք է, ուր մնաց՝ գործնական քայլերով այդ մեղքի մեջ ներգրավվելը։ Մենք դրան պետք է վերաբերվենք այնպես, ինչպես վարվեցին Սուրբ Սարգիս եկեղեցում մեր հավատավոր զավակները և չհանդուրժեցին Վեհափառ Հայրապետի անվան զեղչումը։
Եկեղեցու բարեփոխման մասին ովքե՞ր են խոսում. մարդիկ, որոնք ընդհանրապես առնչություն չունեն եկեղեցու հետ, որ այդպես փութաջանորեն սկսել են մասնակցել պատարագների, ու՞ր էին մինչ այդ, ո՞ր եկեղեցում էին մասնակցում պատարագի, ո՞ր համայնքի անդամ էին, վճարու՞մ էին իրենց տասանորդը եկեղեցուն, եկեղեցու մատից ինչ-որ փուշ փորձե՞լ են հանել, ինչու՞ են այդքան «նախանձախնդիր» և «սրտացավ» դարձել եկեղեցու հանդեպ, անկե՞ղծ են իրենց հետաքրքրություններ մեջ»,- նշել է Պողոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում