.png)
Սամվել Շահրամանյանն այսօր կհարցաքննվի ՔԿ-ում. փաստաբան
Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանn այսօր ժամը 16:00-ին կհարցաքննվի Քննչական կոմիտեում։ Այս Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ռոման Երիցյանը:
Նա միայն նշեց, որ երեկ դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից անմիջապես հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է ՔԿ` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով:
Թե ի՞նչ կապ ունի Արցախի նախագահը Գալստանյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալների, նրանց առաջադրված մեղադրանքի հետ, այս պահին մանրամասներ չկան։
Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում խոսել էր Արցախի թեմիառաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։ Նա ասել էր, որ այդ հանդիպումից հետո խոսել է սրբազանի հետ:
«Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյո՞ք այդ հանդիպումը համաձայնեցված էր Վեհափառի հետ. ստացել եմ բացասական պատասխան, և իմ եզրակացությունն արել»,-նշել էր Շահրամանյանը:
Հիշեցնենք՝ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի գործով դատական նիստը։