.jpg)
2025 թվականի մեր բյուջեի ավելացած մասն ավելի մեծ է, քան 2017 թվականի ամբողջ բյուջեն. Փաշինյան
Մենք ընդունում ենք ծրագրեր, որոնց տակ դրված է բովանդակություն, ցավոք չենք կարող երաշխավորել, որ բոլոր ծրագրերը կլինեն նույն արդյունավետության, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց, թե ինչ սկզբունքով են ծրագիր ընդունում. «Մենք ասում ենք՝ ծրագիրն ընդունեցինք, որոշ ժամանակ հետո գնանք ու մոնիթորինգ անենք, տենսնեք, թե ինչ արդյունքներ է տվել, արդյո՞ք այդ ծրագիրն օգտակար է, շարունակենք, թե՝ դադարեցնենք»։
Դրա համար էլ, ըստ Փաշինյանի, կան ծրագրեր, որոնք շարունակվում են, իսկ ծրագրեր էլ կան, որոնք դադարեցվել են, որոշներն էլ՝ ձևափոխվում են.«Lիզինգի ծրագիրն օրինակ այս ընթացքում բովանդակային տարբեր փոփոխությունների է ենթարկվել։ Մենք խնդիր ենք դնում և կառավարության վաղվա նիստում էլ կքննարկենք, որ պետական համակարգում վարձատրությունների՝ կատարողականի վրա հիմնված պիլոտային ծրագիր իրականացվի։ Նախ, ուզում ենք կառավարության և պետական համակարգի կարողությունները մեծացնել։ Մի բան ասեմ` 2025 թվականի մեր բյուջեի ավելացած մասը 2017 թվականի համեմատ ավելի մեծ է, քան 2017 թվականի ամբողջ բյուջեն։ Այսինքն այս տարի 130 տոկոսով ավելի փող է մտնելու պետական բյուջե, քան 2017 թվականի ամբողջ բյուջեի եկամտային մասն է եղել։ Բա ծախսերն էլ աճել են։ Մենք չենք հաշվում, որ մարդկանց աշխատանքը քառապատկվել է»։
Փաշինյանը շեշտեց՝ այսօր ամեն մարզպետարանի տիրույթում հարյուրավոր կապիտալ օբյեկտներ կան և ինքն էլ խնդիր է դրել, որ բոլոր վերահսկող մարմինները այդ կապիտալ ծրագրերին հետևեն.«Բա դա աշխատանքի ծանրաբեռնվածություն է»։