Կարևորվել է ՀՀ-ի և ՊԳԿ-ի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը
03/12/2025 11:36

Կարևորվել է ՀՀ-ի և ՊԳԿ-ի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Քավեհ Զահեդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության, մասնավորապես ագրոկենսաբազմազանության հետ կապված հարցեր: Ընդգծվել է կայուն գյուղատնտեսության դերը ագրոկենսաբազմազանության զարգացման և էկոհամակարգերի կայունացման գործում:

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և ունեն դրական ազդեցություն ագրոկենսաբազմազանության ապահովման վրա:

Կողմերը կարևորել են նաև ՀՀ-ի և ՊԳԿ-ի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը։

Կարևորվել է ՀՀ-ի և ՊԳԿ-ի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը