«Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 միլիարդ դրամով
03/12/2025 22:37

«Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 միլիարդ դրամով

«Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը ներկայացրել է «Տաշիր գրուպի» կողմից ՀԷՑ-ի կառավարման մասին մի քանի փաստ.

Ընդամենը ակտիվներ

- 2016 հունվարի 1 - 146,6 մլրդ

- 2025 հունվարի 1 - 337,9 մլրդ (աճը 191մլրդ դրամ):

Ընդամենը սեփական կապիտալ

- 2016 հունվարի 1 - 31,5 մլրդ

- 2025 հունվարի 1 - 136,9 մլրդ (աճ 105մլրդ դրամ):

«Այսինքն՝ Տաշիր ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է շուրջ 105 մլրդ դրամով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը իրականացրել է 2016 - 2025 թթ շուրջ 270 մլրդ դրամի ներդրում, հնարավոր էր որ պարտավորությունները աճեին այդ ընթացքում 85 մլրդ դրամով, այն դեպքում, երբ ակտիվները և սեփական կապիտալը աճել են շուրջ 300 մլրդ դրամով:

Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել»,- նշել է Կադարյանը:

«Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 միլիարդ դրամով