.jpg)
Իրադարձությունները շատ արագ են փոխվում, կաթողիկոսի համար կա խնդիր՝ կառավարել իրավիճակը. Հակոբ Բադալյան (Տեսանյութ)
«Կտրուկ գործողություններն այն է, ինչ ակնկալում է Նիկոլ Փաշինյանը. եթե ենթադրենք՝ Կաթողիկոսը գնա կտրուկ գործողությունների՝ ճակատային կտրուկ դիմակայության, հանրային ի՞նչ շերտ է աջակցելու նրան և այդ դեպքում հանրային աջակցության ի՞նչ շերտ է խաղարկելու Նիկոլ Փաշինյանը»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Շատ կարևոր է ժամանակը, իրադարձությունները շատ արագ են փոխվում, նաև պետք է հաշվի առնել այն, որ Նիկոլ Փաշինյանի համար սա նախընտրական փուլ է, և եկեղեցու թեման նրա համար նախընտրական խաղաքարտերից մեկն է՝ այդ թվում՝ արտաքին որոշ ուժերի լոյալությանը հասնելու հարցում։ Հետևաբար չենք կարող բացառել, որ նախընտրական խնդիրները լուծելու դեպքում Նիկոլ Փաշինյանի մոտ մոտիվացիան այս հարցում կարող է որոշակիորեն նվազել»,- ասել է Բադալյանը։
Նրա խոսքով՝ հիմա Գարեգին Երկրորդի համար կա խնդիր՝ կառավարել իրավիճակը՝ թույլ չտալով Փաշինյանին այն մտցնել իր նախատեսած դինամիկայի սցենարի մեջ.
«Դավանական բաղադրիչն իր դերով և նշանակությամբ համաշխարհային այսպիսի շրջափուլերում ավելի է բարձրանում. Հայ Առաքելական եկեղեցին՝ իր դավանաբանական, գաղափարական խորքով, իրավունքներով։ Հարց է առաջանում՝ Հայ առաքելական եկեղեցին իր ներկայությամբ և իրավունքներով մրցակի՞ց է մեծ խաղացողներին, թե՞ ոչ, կուզեի՞ն այդ մեծ խաղացողները, որ Հայ Առաքելական եկեղեցին լինի իրենց պատկերացումներին ավելի ենթակա, իսկ ինչպե՞ս հասնել դրան, եթե ոչ, օրինակ, հայկական պետական իշխանության միջոցով»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում