.jpg)
Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով
Պետդեպարտամենտը վերանվանել է Վաշինգտոնում գտնվող Միացյալ Նահանգների Խաղաղության Ինստիտուտը (USIP) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով. այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում։
«Հաստատությունը վերանվանվել է «Դոնալդ Թրամփի Խաղաղության Ինստիտուտ» անունով, քանի որ, ըստ հայտարարության, Պետդեպարտամենտը որոշել է արտացոլել մեր երկրի պատմության մեջ մեծագույն բանակցողի անունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Washington Post-ի՝ մարտի վերջին ԱՄՆ վարչակազմն աշխատանքից ազատել էր Խաղաղության ինստիտուտի գլխավոր գրասենյակի գրեթե բոլոր աշխատակիցներին։