.png)
Առաջին անգամ ապահովագրական շուկայում ունենք օտարերկրյա ընկերության մուտք. «Գրավե»-ն ու «Ցե-Կվադրատը» ձեռք կբերեն «Լիգա Ինշուրանսի» 100 տոկոս բաժնետոմսերը
Առաջին անգամ ապահովագրական շուկայում ունենք օտարերկրյա համբավ ունեցող ընկերության մուտք, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ «Գրավե Գրուպը» ու «Ցե-Կվադրատը» հայտարարել են «Լիգա Ինշուրանսի» 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին:
««Գրավե»-ն ընկերություն է, որը ֆինանսական ոլորտում բազում ուղղություններով է աշխատում, ունի ապահովագրական ընկերություններ, բանկեր։ «Ցե-Կվադրատը»-ն այն ընկերությունն է, որը կառավարում է մեր կենսաթոշակային ֆոնդերից մեկը։ Այսինքն երկուսի համատեղ ջանքերով իրենք ձեռք են բերում »Լիգա»-ի 100 տոկոսը։ Կարևորն այն է, որ իրենք իրենց հետ բերելու են նոր մշակույթ։ Այսինքն՝ նրանց ներգրավելու մեր ջանքերը հենց այդ ուղղությամբ է եղել, որպեսզի կարողանանք այդ ոլորտում նոր մշակույթ, գիտելիք բերենք»,-տեղեկացրեց Գալստյանը՝ հավելելով, որ դեռ ընկերությունները պետք է փաթեթը ներկայացնեն, որպեսզի ԿԲ-ն իրենց լիցենզիա տրամադրի։
Ըստ ԿԲ նախագահի՝ այս ընկերությունները մտադրված են կյանքի ապահովագրության ոլորտ. «Կյանքի ապահովագրությունը երկու էլեմենտ ունի։ Սովորաբար մենք հասկանում ենք մահից ապահովագրում, բայց դա չի այնքան կարևոր։ Կարևոր է ներդրումային կենսաթոշակներից հետո ստացված գումարները, որը մարդիկ ստանալու են, թե ինչպես են դրանց տիրապետելու։ Այդտեղ կարևոր է այդ միջոցների խելամիտ կառավարումը»։