.jpg)
Հրամանատարը թող ստանա բարձր աշխատավարձ, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում, որոնք գտնվում են սահմանին. Սեյրան Օհանյան
Ցանկացած բարեփոխում, որը պետք է բարելավի բանակային ծառայությունը, սկզբունքորեն ընդունելի է, եթե այն բխում է տվյալ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով ու այն խնդիրներից, որոնք այսօր կան Հայաստանի առաջ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կիլոմետր ավելացել է։
«Ղարաբաղի 283 կիլոմետրին ավելացել է Ադրբեջանի հետ սահմանը Զոդից մինչև Մեղրի, դրանից ելնելով՝ մենք պետք է որոշում ընդունենք, թե ինչպիսին է մեր ազգային անվտանգության ռազմավարությունն, ու ՊՆ-ն պետք է պաշտպանական ռազմավարական վերանայում անի ու դրանից բխող հարցերով պետք է ինքն իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպի»,- նշեց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, թե բանակում սահմանային ծառայության մեջ այսօր ընդգրկված են բավականին մեծ քանակությամբ և՛ զորահավաք, և՛ երկրապահներ, իսկ դրանց ընդգրկումը զինված ուժեր ազդում է ԶՈՒ կարգապահության վրա։
«Խոսքը մարտական խնդրի կատարումն է, իսկ մարտական խնդիրը մեր երկրի առջև դրված խնդիրները ԶՈՒ-ի կիրառման պլանի հետ համաձայն իրականացնելն է»,- ասաց Օհանյանը։
Ըստ Օհանյանի՝ ատեստավորումը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում։
«Հրամանատարը թող ստանա բարձր աշխատավարձ, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում, որոնք գտնվում են սահմանին»,- հավելեց Սեյրան Օհանյանը։