.jpg)
Արշակ Սրբազանին ուզում են կալանքի տանել
Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը և հարցաքննությունը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Սրբազանը ձերբակալվել է՝ կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:
Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ քիչ առաջ Բաբայանը հայտնել էր, թե ինչում են մեղադրում Արշակ Սրբազանին և թե ինչ «հիմքով» են ձերբակալել նրան։
«Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց է դրել:
Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,- ընդգծել էր նա։
Ավելի վաղ էլ Քննչական կոմիտեն էր ներկայացրել, թե ինչ վարույթով են ձերբակալել Սրբազանին։
«Նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- ասել էին քննչականից։