«Հրապարակ». Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով
05/12/2025 08:42

«Հրապարակ». Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ագրարային համալսարանը 2021-ից գույքահարկի գծով պարտավորություն է կուտակել, որը կազմում է ավելի քան 600 միլիոն դրամ: Համալսարանի ռեկտորի պարտականությունները 2023թ. դեկտեմբերից կատարում է Հրաչյա Զաքոյանը: Մինչ այդ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որը 2024թ. հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարի որոշմամբ հայտնվեց հոգաբարձուների խորհրդի կազմում:

Մինչ համալսարանի ղեկավարությունը տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով թմբկահարում է «անկասելի առաջընթացի» ու «աննախադեպ բարեփոխումների» մասին, գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

«Հրապարակ». Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով