Հույս ունենք ԵՄ դեսպանությունից կհրավիրեն, մենք էլ կասենք «հետույք» բառի համար մարդ կա կալանավայրում. փաստաբան (Տեսանյութ)
05/12/2025 13:56

Հույս ունենք ԵՄ դեսպանությունից կհրավիրեն, մենք էլ կասենք «հետույք» բառի համար մարդ կա կալանավայրում. փաստաբան (Տեսանյութ)

ՀՀ-ում կալանքների թափանիվն առաջ է գնում և գործող իշխանությունները շատ քիչ բաներ ունեն սահմանափակվելու. ի աջակցություն Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի՝ ԵՄ պատվիրակության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այս կառույցն է, որ տարիներ շարունակ փոքր և մեծ առիթներով անընդհատ խոսում էր ժողովրդավական արժեքների, մարդու իրավունքների կարևության մասին»,-նկատեց նա։  

Ակնալիքներ ի տարբերություն ակցիայի շատ մասնակիցների՝ Մելիքյանն ուներ. «Հույս ունենք, որ գուցե հրավիրեն, ասեն՝ «այսքան խոսում եք, եկել եք մեր դուռը, կբացատրեք ի՞նչ է եղել»։ Մենք էլ ասենք, որ «հետույք» բառի համար մարդ կա կալանավայրում։ Հետո իրենց գործողություններից կհասկանանք»։

Հույս ունենք ԵՄ դեսպանությունից կհրավիրեն, մենք էլ կասենք «հետույք» բառի համար մարդ կա կալանավայրում. փաստաբան (Տեսանյութ)