Սրբազանների վրա աբսուրդային հոդվածներ են կարում. Հակոբյան (Տեսանյութ)
05/12/2025 11:45

Սրբազանների վրա աբսուրդային հոդվածներ են կարում. Հակոբյան (Տեսանյութ)

Ավազակները դիմացինին շտապում են ավազակ կարգել՝ փորձելով դրանով մեղմել իրենց հանցագործությունների չափը կամ իրենց մեղքի բաժինը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արշակ Սրբազանի ձերբակալմանը, ասաց արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, թե ովքեր են իրական հանցագործները. «Սակայն այդ հանցագործները տարբեր մեղքերի համար տարբեր մարդկանց են կարգում մեղավոր։ Օրինակ՝ Արցախի հանձնման համար մեղավոր է Արցախի ժողովուրդը, հայ զինվորը, ՀՀ-ում խնդիրների համար մեղավոր են սրբազաններն ու հոգևորականները։ Սակայն իշխանությունները, լինելով բոլոր աղետների միակ պատասխանատուն, կարողանում են այսօր մեր հասարակությանը ճնշել ու մեղավորներ կարգել։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան մենք կարող ենք պատկերացնել, իսկ իրենք, բնականաբար, ավելի բարդ մեխանիզմներով փորձելու են այս ամեն ինչը խճճել։ Սրբազաններին դատում են, դուք տեսեք թե բոլորի վրա ինչ աբսուրդային հոդվածներ են կարում»։