Վրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան իրականացվող նավթամթերքի առաջին տարանցման համար
08/12/2025 15:34

Վրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան իրականացվող նավթամթերքի առաջին տարանցման համար

Վրաստանը մաքսատուրք չի գանձի Ադրբեջանից Հայաստան իրականացվող նավթամթերքի առաջին տարանցման համար․ այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

«Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է խնդրանք՝ Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու Վրաստանի տարածքով»,-նշված է հաղորդագրությունում։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է «Վրացական երկաթուղիներին» անհապաղ և անվճար տեղափոխել բեռը։ Պաշտոնյաներն արդեն տեղեկացվել են այս որոշման մասին։