Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով ՔԿ-ում վարույթ չի նախաձեռնվել
08/12/2025 17:14

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով ՔԿ-ում վարույթ չի նախաձեռնվել

Նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով Քննչական կոմիտեում վարույթ չի նախաձեռնվել։

«Հաղորդում չենք ստացել»,-Aysor.am-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ այսօր «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Մելիքյանի խոսքով՝ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։ 

 Հակոբյանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով ՔԿ-ում վարույթ չի նախաձեռնվել