Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
09/12/2025 10:59

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով), Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին ՔԿ-ից։

Նախօրեին հայտնել էինք, որ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում դիմակավորված անձինք հարձակվել էին ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վրա, հարվածներ հասցրել նրան, ապա դիմել փախուստի։

Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Իզմիրլյան»  բժշկական կոնտրոն։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ