Միհրան Հակոբյանն իր սուր խոսքով շատ է ցավեցնում, ճղճիմ ու էժանագին ձևով են փորձում լռեցնել նրան, բայց չի ստացվի. Դավիթ Ջամալյան
09/12/2025 14:30

Միհրան Հակոբյանն իր սուր խոսքով շատ է ցավեցնում, ճղճիմ ու էժանագին ձևով են փորձում լռեցնել նրան, բայց չի ստացվի. Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը դատապարտում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վրա հարձակումը։

«Միհրան Հակոբյանին շատ եմ հարգում, նա սկզբունքային տղա է, շատ սուր խոսք ունի, իր հետ կատարվածը տղամարդկային հարթությունում չի տեղավորվում, իմ զորակցությունն եմ հայտնում Միհրանին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ջամալյանը։

Նրա խոսքով՝  և՛ պատվիրատուները, և՛ կատարողները շատ նենգ, էժան ու տղամարդուն ոչ վայել ձևով են վարվել։

«Սա տարօրինակ չէ այս իշխանության պարագայում։ Միհրանն իր սուր խոսքով շատ է ցավեցնում ու, որպես հետևանք, ճարահատյալ նման ճղճիմ ու էժանագին ձևով են փորձում լռեցնել նրան, բայց չի ստացվի, Միհրանն ուժեղ տղա է»,- հավելեց Ջամալյանը։

Հիշեցնենք՝ երեկ մի խումբ դիմակավորված տղամարդիկ հարձակվել են ընդդիմադիր գործչի վրա ու նրան ծեծել: Դեպքը տեղի է ունեցել «Դալմա մոլ»-ի ետնամասում:

Միհրան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հարվածել են հիմնականում դեմքին, քիթն է կոտրվել։

Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով։

Գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան:

Հեղինակ`Անի Վարդանյան
Միհրան Հակոբյանն իր սուր խոսքով շատ է ցավեցնում, ճղճիմ ու էժանագին ձևով են փորձում լռեցնել նրան, բայց չի ստացվի. Դավիթ Ջամալյան