.png)
Կոչեր անելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը թող հետամուտ լինի, որ բռնության դեպքերը բացահայտվեն. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
Կոչեր անելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը թող հետամուտ լինի և հանձնարարի, որ Հայաստանում տեղ գտնող բռնության դեպքերը բացահայտվեն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իրենց քաղաքական դիրքորոշման համար հանրային տարբեր գործիչների, երեկ նաև՝ Միհրան Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքին։
Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանը «դատապարտել էր» բռնությունը, հայտարարել էր, թե «Հայաստանի Հանրապետությունում բռնությունը տեղ չունի»։ Իրականությունը, սակայն, այլ բան է փաստում։
«Փաշինյանը ողջ ուժային համակարգն ուզուրպացրել է և օգտագործում է որպես քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Թող նույն տրամաբանությամբ հանձնարական տա՝ շուտափույթ բացահայտել բռնության դեպքերը, Միհրան Հակոբյանի հետ տեղի ունեցածը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով՝ հակառակ պարագայում անպատժելիությունը կհանգեցնի քաոսի։