Մինսկը պատերազմ չի ուզում, բայց պատրաստվում է, որպեսզի խուսափի դրանից. Լուկաշենկո
09/12/2025 14:53

Մինսկը պատերազմ չի ուզում, բայց պատրաստվում է, որպեսզի խուսափի դրանից. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատերազմ չի ուզում և ոչ մեկին հակառակորդ չի համարում, բայց պատրաստվում է դրան՝ պատերազմից  խուսափելու համար։
«Մենք պատերազմ չենք ուզում. մենք ոչ մեկին մեր հակառակորդ կամ մրցակից չենք համարում։ Բայց, այնուամենայնիվ, մենք պատրաստվում ենք այս պատերազմին՝ այն կանխելու համար։ Սա հազար անգամ ասվել է։ Եվ մենք դա հայտարարում ենք բացահայտ և վճռականորեն», - ասել է Բելառուսի ղեկավարը։

Նախագահը նաև ընդգծել է, որ Բելառուսի բոլոր շահերը գտնվում են պետության ներսում և չեն տարածվում նրա սահմաններից այն կողմ։

Մինսկը պատերազմ չի ուզում, բայց պատրաստվում է, որպեսզի խուսափի դրանից. Լուկաշենկո