Մեր պաշտոնավարման սկզբում Սև լիճը վերանվանելու ենք «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ «Մելանյա Թրամփի ազգային արգելոց». Թաթոյան
09/12/2025 13:28

Մեր պաշտոնավարման սկզբում Սև լիճը վերանվանելու ենք «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ «Մելանյա Թրամփի ազգային արգելոց». Թաթոյան

«Միասնության թևեր» քանակական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրել է.

Ավելի ու ավելի ցավալի է դառնում պարզ ակնհայտ ճշմարտություն. սահմանազատման գործընթացը, ըստ որի մեզ խոստացել էին, թե իբր այն պետք է հանգեցնի ադրբեջանական զորքի` Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրսբերմանը, իրականում խաբեություն է։

12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից։

Իրականում այս գործընթացը պարզապես գործիք է՝ տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ շարունակելու  Հայաստանի տարածքների օկուպացիան և այն «լեգիտիմացնելու» համար։

Ահա թե ինչու եմ առաջարկում հետևյալը․ մեր պաշտոնավարման առաջին շաբաթում մենք վերանվանելու ենք Սև լիճը և հարակից տարածքները «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ մինչև Սոճիների պուրակ, վերանվանելու ենք «Մելանյա Թրամփի ազգային արգելոց»։

Թող Իլհամ Ալիևը դրանից հետո իր օկուպացիայի հետևանքների տակից ինքն էլ դուրս գա: Դա կլինի նրա և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի խնդիրը։

Պարոն վարչապետ, մենք գիտենք, որ այս փուլում դուք ի վիճակի չեք զբաղվելու որևէ իրական խնդրով և չունեք դրա լուծումը տալու կարողություն, բացի աբսուրդային բաներից: Այնպես որ Ձեզ տալիս եմ այս գաղափարը  նույնպես գողանալու լիարժեք թույլտվություն և հենց հիմա հայտարարելու այս տարածքները որպես ազգային արգելոցներ։

Ես չեմ պայքարելու նրա համար, թե ով է այս գաղափարի հեղինակը համարվելու, եթե դրա արդյունքում վերջ դրվի այն «իրական Հայաստանի» օկուպացիային, որի մասին դուք սիրում եք մեզ այդքան «դասեր» տալ»։

Մեր պաշտոնավարման սկզբում Սև լիճը վերանվանելու ենք «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ «Մելանյա Թրամփի ազգային արգելոց». Թաթոյան