Ինչպե՞ս է 49 567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում. Տեսանյութ
09/12/2025 14:56

Ինչպե՞ս է 49 567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում. Տեսանյութ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է թոշակառուների ստացած գումարին։

 Նա հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս է 49 567 դրամ եւ հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում։

Տեսանյութին կից գրել է.

«Այս գումարի մեջ մարդը բացի անհրաժեշտ սննդամթերքից պետք է ներառի՝ կոմունալի վճարները, տրասնպորտի գումար եւ այլն։

Նվազագույն սպառողական զամբյուղ

2018 թ = 49641 դրամ

2024 թ = 75811 դրամ

Միեւնույն ժամանակ՝

Կենսաթոշակների միջին չափը

2018 թ = 43983 դրամ

2024 թ = 49567 դրամ

Նվազագույն սպառողական զամբյուղը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մթերքների փաթեթն է»։

Ինչպե՞ս է 49 567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում. Տեսանյութ