«3+3» հարթակի նախարարական հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ՀՀ ԱԳՆ
09/12/2025 00:11

«3+3» հարթակի նախարարական հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ՀՀ ԱԳՆ

Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք»,- նշեց նա:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում:

«Ներկայիս իրավիճակում չենք տեսնում հիմքեր, թե ինչու Երևանը չի ընդունի այս առաջարկը»,- ասել էր Բայրամովը:

«3+3» հարթակի նախարարական հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ՀՀ ԱԳՆ