Արցախին նվիրված լսումներ կանցկացվեն. Մետաքսե Հակոբյան
09/12/2025 14:10

Արցախին նվիրված լսումներ կանցկացվեն. Մետաքսե Հակոբյան

Վաղը՝  Արցախի Հանրապետության Սահմանադրության հռչակման օրը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել, այս մասին Aysor.am-ին հայտնեց արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, իսկ օրակարգում 2 հարց է:

«Մեր քննարկման օրակարգում արցախցիների վերադարձի իրավունքի հարցն է, ինչպես նաև մեր առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հոգեբանական խնդիրները»,- մանրամասնեց նա:

Հեղինակ`Մանյա Պողոսյան