.jpg)
Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն օրերս Սյունիքի մարզի Կապան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում մասնակցել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բացման միջոցառումներին:
Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցույց տալով, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից և մարզվել բակային պայմաններում:
Դեկտեմբերի 12-ին նմանօրինակ միջոցառում կանցկացվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ (հասցե՝ Հ. Նադարյան 3, ժամը՝ 14:00), իսկ դեկտեմբերի 13-ին՝ Տավուշի մարզի Բերդ (հասցե՝ Սայաթ-Նովա փողոց, ժամը՝ 13:00) համայնքներում:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: