.jpg)
Արհեստական բանականության զարգացմանը վերաբերող ՀՀ-ԱՄՆ հուշագրով տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կհաստատվի որպես առաջատար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Կիսահաղորդիչների մատակարարման շղթային և արհեստական բանականության զարգացմանը վերաբերող ՀՀ-ԱՄՆ համապարփակ երկկողմ գործընկերության փոխըմբռնման հուշագիրը կօգնեի ստեղծել բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր և թափ կհաղորդեն Հայաստանի աշխույժ նորարարական էկոհամակարգին. տարեկան ամփոփ ելույթի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Դրանց շնորհիվ Հայաստանը կհաստատվի որպես տարածաշրջանային առաջատար առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում։
Ապահովելով մատակարարման շղթաները՝ մենք գլոբալ խափանումներից կապահովագրենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը և կապահովենք նրա աճն ու հուսալիությունը։
Այս հուշագրի ներքո գրանցված ուշագրավ զարգացումներից մեկը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի վերջերս արած հայտարարությունն էր արհեստական բանականության ոլորտի Firebird ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տալու մասին։ Firebird-ը հայտարարել է Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարելու մասին, որի շրջանակում գործակցելու է ամերիկյան Dell և NVIDIA ընկերությունների հետ։
Այս նախագծով Հայաստանը կդառնա առաջադեմ հաշվարկային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար և կաջակցի փոքր տեխնոլոգիաների ինտեգրմանը արտադրության մեջ, լոգիստիկ և հանրային ծառայությունների ոլորտում՝ դառնալով թվային նորարարությունների տարածաշրջանային կենտրոն»,-ասել է նա։