Խաղաղություն կլինի, երբ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան, երբ արցախցիները վերադառնան. Դանիելյան (Տեսանյութ)
10/12/2025 17:36

Խաղաղություն կլինի, երբ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան, երբ արցախցիները վերադառնան. Դանիելյան (Տեսանյութ)

«Խաղաղություն կլինի, երբ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան, երբ արցախցիները վերադառնան իրենց հայրենիք»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը։

Ըստ նրա՝ ամեն օր խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի գա։ «Խաղաղություն կտեսնեմ այն ժամանակ, երբ Բաքվից կվերադառնան բոլոր գերիները, երբ Ադրբեջանից տանկերով ՀՀ գալու մասին հայտարարություններ չլինեն»,-ասաց նա։

Խաղաղություն կլինի, երբ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան, երբ արցախցիները վերադառնան. Դանիելյան (Տեսանյութ)