Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը, բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք, մենք գործ ունենք անելու. Գոհար Մելոյան (Տեսանյութ)
10/12/2025 21:04

Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը, բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք, մենք գործ ունենք անելու. Գոհար Մելոյան (Տեսանյութ)

«Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը։

Բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք։

Մենք գործ ունենք անելու»,- ընդգծում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ կան։

Ապօրինաբար ազատազրկված են մեր 4 Սրբազան հայրերը, բարերար Սամվել Կարապետյանը և մեր տասնյակ հայրենակիցներ»,- հիշեցնում է նա։

Գոհար Մելոյանը շեշտում է՝ նրանք պատժվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների, դավանանքի և խոսքի ազատության համար.

«Ես կոչ եմ անում կոտրել լռության շղթաները։

Մարդու իրավունքները արտոնություն չեն, դրանք մեր ժողովրդավարության հիմքն են։ Եվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում։

Մեր պայքարի նպատակը ուժեղ և միասնական Հայաստանն է, որտեղ երաշխավորված է իրավունքի գերակայությունը, և մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը»։

Այսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը, բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք, մենք գործ ունենք անելու. Գոհար Մելոյան (Տեսանյութ)