.jpg)
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ռազմական դրության պայմաններում ընտրություններ անցկացնելու հարցը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է նոր ընտրությունների գնալ, ինչպես պահանջում են ԱՄՆ-ն և Եվրոպան։
«Վաղը ես կլինեմ Ուկրաինայում և սպասում եմ մեր գործընկերներից և օրենսդիրներից առաջարկներ՝ իրավական փոփոխությունների վերաբերյալ, որոնք թույլ կտան ընտրություններ անցկացնել ռազմական իրավիճակում: Ես խնդրում եմ Միացյալ Նահանգներին Եվրոպայի հետ ապահովել քվեարկության անվտանգությունը: Եթե դա արվի, Ուկրաինան կկարողանա ընտրություններ անցկացնել 60 օրվա ընթացքում», - հավելել է Ուկրաինայի նախագահը: