ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությունը Հայաստանում է անվտանգության համագործակցության հարցերով
10/12/2025 14:51

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությունը Հայաստանում է անվտանգության համագործակցության հարցերով

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության ընդլայնումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում և զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներում։

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությունը Հայաստանում է անվտանգության համագործակցության հարցերով