.png)
Մոտ 25 000 արցախցիներ արտագաղթել են և այլևս չեն վերադարձել. Նժդեհ Իսկանդարյան (Տեսանյութ)
Մոտ 25 000 արցախցիներ արտագաղթել են և այլևս չեն վերադարձել, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշեց, որ արցախցիների արտագաղթին նպաստում են սոցիալական խնդիրները։ Անդրադառնալով բնակապահովման ծրագրին՝ Իսկանդարյանն ընդգծեց, որ շատ քիչ արցախցիներ են կարողանալու շահառու դառնալ այդ ծրագրերից։
«Ի՞նչ եք կարծում, եթե ՀՀ իշխանությունները չեն համագործակցում Արցախի իշխանությունների հետ, ինչպե՞ս կարող են այդ խնդիրներն արագ լուծվեն։ Իրենք ծրագիրը բերում են, լսում հակադարձումներ, մենք էլ կարողանում ենք հանրահավաքների միջոցով ճնշում գործադրել, որից հետո որոշակի փոփոխություններ են լինում»,- հավելեց Նժդեհ Իսկանդարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։