Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում են
10/12/2025 22:05

Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում են

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները։ Մեր ընտրանու երկու անդամ՝ Արթուր Բազեյանը և Հովհաննես Բաչկովը, հաղթահարել են քառորդ եզրափակիչի արգելքը՝ Հայաստանի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ, հայտնում է armsport.am-ը։

60 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը քառորդ եզրափակչում վստահ առավելության է հասել Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Բազեյանը մենամարտն սկսել է ակտիվ և առաջին երկու ռաունդներում նկատելի առավելություն ստացել, իսկ երրորդ ռաունդում, գործելով թելադրողի դիրքից, մենամարտը հասցրել է հաղթական ավարտի։ Բազեյանն իր կարիերայում առաջին անգամ է դուրս գալիս աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև հավաքականի առաջատարներից Հովհաննես Բաչկովը։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Բաչկովը քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Բելառուսի ներկայացուցիչ Վադիմ Վաուչուկից։

Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում են