«Հրապարակ». Ոստիկանության շարքային աշխատողներն էլ միանշանակ վերաբերմունք չունեն Փաշինյանին ծառայելուն
10/12/2025 08:55

«Հրապարակ». Ոստիկանության շարքային աշխատողներն էլ միանշանակ վերաբերմունք չունեն Փաշինյանին ծառայելուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Թյուր կարծիք կա, որ ոստիկանության շարքային աշխատողները` հանուն աշխատավարձի, անկեղծորեն սիրում են և պատրաստ են մինչև վերջ ծառայել Նիկոլ Փաշինյանին: 3 տարբեր քաղաքացիներ մեզ պատմեցին, որ երբ Փաշինյանի կորտեժն անցնում է, և հետիոտն անցումների մոտ պարեկները թույլ չեն տալիս, որ անցորդները հատեն փողոցը, և երբ մարդիկ սկսում են հայհոյել ու անիծել Փաշինյանին, դժգոհել, որ ուշանում են, հորդորել, որ թույլ տան իրենց` անցնել փողոցը, պարեկները նույն միտքն են ասում. «Սա ոչ թե իր անվտանգության համար ենք անում, այլ` ձեր»: 

Նկատի ունեն հղի կնոջ դեպքը, երբ շարասյունը տրորելով անցավ երիտասարդ կնոջ վրայով` կյանքից զրկելով նրան: Իսկ որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը շարասյունով սլացող անձի նկատմամբ և անգամ միանում են քաղաքացիների որակումներին ու հայհոյանքներին»։

«Հրապարակ». Ոստիկանության շարքային աշխատողներն էլ միանշանակ վերաբերմունք չունեն Փաշինյանին ծառայելուն