«Գորիսը կդառնա հայկական ռազմական մտքի կենտրոնը». Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
11/12/2025 19:08

«Գորիսը կդառնա հայկական ռազմական մտքի կենտրոնը». Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է Սյունիքի մարզ կատարելիք առաջիկա այցի մասին ու խոսել մարզի  Սիսիան, Քաջարան, Կապան, Մեղրի և Գորիս համայնքներին առաջարկվող զարգացման ծրագրերի մասին։

Օրինակ, Գորիսը, ըստ Կարապետյանի, պետք է դարձնել Հայաստանի ռազմական կրթության կենտրոնը։

«Ռազմական ակադեմիաների, նոր տեխնոլոգիաների, դրոնների կառավարման, այլ ուղղությունների, ռազմական բոլոր ուսումնական հաստատությունների կենտրոնը, Պաշտպանության նախարարության գիտական, կրթական կենտրոնը պետք է դառնա Գորիս քաղաքը»,- ասել է նա։

Նարեկ Կարապետյանը խոսել է նաև TRIPP-ի մասին.

«Պետք է հասնենք նրան, որ լինեն հստակ երաշխավորներ, որոնք կապահովեն Սյունիքի և ամբողջ Հայաստանի անվտանգությունը»,- նշել է նա։

«Գորիսը կդառնա հայկական ռազմական մտքի կենտրոնը». Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)