.jpg)
Քննչական կոմիտեից չեն մեկնաբանում, թե ինչու են Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ իրականացնում
Քննչական կոմիտեն Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:
Aysor.am-ին կառույցից որևէ մեկնաբանություն չտվեցին, թե ինչ հիմնավորմամբ են խուզարկություններ անում։
«Չենք մեկնաբանում»,- հայտնեցին ՔԿ-ից։
Նշենք, որ երեկ այնտեղ արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներ էին։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Ադրբեջանում տեսնում են, երբ Հայաստանում ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։
«Մի կողմից լսում են, որ մեր ընդդիմությունը ասում է՝ Հայաստանում բռնաճնշումներ են, բռնապետություն է, Ադրբեջանն ասում է՝ «մի րոպե, եթե այսքան բռնապետություն է, բա ինչի՞ կառավարությունն այդ բաները չի արգելում, ուրեմն իրենք թաքնված օրակարգ ունեն, ուրեմն, իրականում, որ ասում են՝ Ղարաբաղի շարժումն ավարտել, մի կողմից ասում են ավարտել, մյուս կողմից էլ ասում են՝ գնացեք քննարկումներ արեք»»,- նշել էր նա։
Փաշինյանը նաև հայտարարել էր՝ եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է՝ մենք նորից կսկսենք Ղարաբաղյան շարժումը։
«Վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Ես ասել եմ՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, և սկսելու փորձերն օգտակար չեն»,- ընդգծել էր վարչապետը։