ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան (Տեսանյութ)
11/12/2025 17:22

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան (Տեսանյութ)

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում, այս մասին Կառավարության նիստից հետո Aysor.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Այդ փաստաթղթում, ըստ էության, արտահայտվում է այն օրակարգը, որն ունենք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ԵՄ մեր գործընկերները նաև բավականին մեծ աջակցություն են ցուցաբերում հենց այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Փոխարտգործնախարարն ընդգծեց, որ օգոստոսի 8-ը կարևոր հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, բայց դեռևս մնում են հարցեր, որոնք հետագա քննարկման կարիք ունեն:

Նշենք, որ Արբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե  ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթուղթը հակասում է երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։ Բաքուն մասնավերապես  դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան (Տեսանյութ)