Բացի TRIPP-ից, Ադրբեջանի հետ նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ)
11/12/2025 17:42

Բացի TRIPP-ից, Ադրբեջանի հետ նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ)

Բացի TRIPP-ից, Ադրբեջանի հետ նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում. այս մասին ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝  ի պատասխան  Aysor.am-ի այն հարցին՝ արդյոք քննարկվում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը:

Փոխնախարրաի խոսքով՝ կան որոշակի քննարկումներ ընդհանուր ապաշրջափակման վերաբերյալ, այդ թվում՝ բացի «Թրամփի ուղուց»  նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում: Կոստանյանը, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց:

Նշենք, որ օրերս  Ադրբեջանական Minval-ը, որը համարվում է կառավարամետ լրատվական, գրել էր, թե Ադրբեջանը քննարկում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը:

Բացի TRIPP-ից, Ադրբեջանի հետ նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ)