.jpg)
Ի՞նչ գործով է խուզարկություն իրականացվում Արցախի ներկայացուցչությունում. Մանրամասներ
Ինչպես հայտնի է, շուրջ 2 ժամ է՝ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում։
Լրագրողների հետ զրույցում Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ասել է, թե քննիչների մեծաքանակ խումբ է ժամանել խուզարկության։
Խուզարկությունն իրականացնում են ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության աշխատակիցները։
Aysor.am-ի տեղեկություններով, խուզարկությունը հնարավոր է՝ կապված է Արցախի ներդրումային հիմնադրամի հետ։